samedi 27 août 2011

ԱյսՕր «Ակնեղենով լցոնված ծաղկաման»

Մոտս բավականին զարդեղեն (բիժունտերիա) էր հավաքվել։ Ժամանակին դրանք լավ, որակյալ, թանկարժեղ բաներ են եղել, հիմա մեկը` կոտրված է, մույսի` ակն է կորել, երկորրդի` փականն է փչացած... մի խոսքով, մի չինացու մոտ տեսա, մի-քանի եվրո տվեցի ու բոլորը վերցրի։ Մտածում էի ուղղարկեմ Հայաստան` գաղութ, այնտեղ էսպիսի բաներով գեղեցիկ հուշանվերներ են պատրաստում, բայց ոնց տեսնում եք` մտափոխվել եմ։
Էս վազը որ տեսա, ծաղիկն էլ ավելի վաղ էր աչքովս ընկել, էսպես, մտափոխվեցի, ու հլա տեսեք ինչ ստացվեց



 Փաթեթավորեցի, որ Մարիամիս նվեր ուղարկեմ


vendredi 19 août 2011

ԱյսՕր ծննդյանս օրն է

ՁԵՐ ԿԵՆԱԾԸ

 Ծնվել եմ 1966 թվականին, այսինքն` Ձիու տարում։ Բայց ոչ հասարակ, այլ Հրեղեն Ձիու։ Հրեղեն Ձիու տարում ու հուր ու կրակոտ օգոստոսի 20-ին։ 
Այս երկու կրակոտ նշանների հետ միատեղ տատիկս որոշել ու իմ համար Երկինքի, երկրի, ծիրանի ծովի և ծիրակարմիր եղեգնի երկունքից ծնված խարտյաշ պատանու՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով` Վիշապասպան Վահագնի ԱՆՈՒՆՆ է ընտրել։

 Լուսանկարում` Այս բաժակով, ես խմում եմ բոլոր այն մարդկան կենածը, ովքեր ԱյսՕՐ հիշել և շնորհավորել են ծննդյաս օրը։ Շնորհակալ եմ բոլոր բարեմախթանքների համար: 



Տատուս մտքով հաստատ չի էլ անցել, որ տարիներ հետո, հանդ ու չոլ ընկած, քարերը շուռ էի տալու, տակի օձերին դիվադադար անելու, բներից հանելու, բռնելու, հետս հայաթ ու դպրոց էի տանելու… Բոլորը վախենում էին, իսկ ես իրենց վախեցնել չէի ուզում, ես ընդամենը ուզում էի ցույց տալ, որ` իրենք վախենում են, ես` չեմ վախենում։ Իսկ հետո օձերի պոչից բռնած պտտեցնում, պտտեցնում գլուխները տալիս պատերին, ջնջխում սատկացնում էի…
հիմա, ըստ էության` իմ էդ խասիաթս չեմ թարգել, թերևս, կամ ավել ճիշտ` նաև` փոխհարաբերական իմաստով` չեմ թարգել…

Այսօր ծննդյանս օրն է, արդեն 45 տարեկան եմ։ Սա էլ ինքս ինձ համար նվեր եմ պատրաստել`


  

        Տանն եմ պատրաստել...

Մահչակալիս կողքին մի հատ փոքր սեղանիկ ունեմ` 50 X 35 X 45 չափերի, դրա վրա հիմնականում` համակարգիչս եմ դնում։ Այստեղից եմ ինտերնետի միջոցով դուրս գալիս միջազգային զբոսանքի...






ու մեկ-մեկ էլ, սեղանիկս այ էսպես` արհեստավորի դազգահ եմ դարձնում։



Շրջանակը, ստվարաթղթի խողովակներից  (կտորի որոտ` «թոփի մեջդիդ») եմ կտրտել-պատրաստել։ 
 Շրջանակն ու բամբակապատված` տագդիրը, օձի կաշվով  պաստառապատել եմ։
 
 Արյուծի գլուխը լատունից է, BHV Parisian խանութ կա, այդտեղից եմ, օձի կաշիների հետ միասին գնել։ Հա, մեկ էլ` «Բանգլադեշի շուկայում» վաճառվող «Նաիրիդ» սոսինձ եմ օգտագործել։



... 
բա, մարդ կա Հայաստանից բաստտմա-շուջուխ, ու սև ֆիլտր ծխախոտ է ուզում, ես էլ` կաշվի կլէ ։))))։))))։)))))))
Ես տարված աշխատում էի, տղաս էլ պահը չեր կորցրեցրել, հեռախոսը վերցրել, սկսել էր տեսանկարահանել ։)))))) ։)))))))




dimanche 17 avril 2011

ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶՍ


Սիրելի բարեկամ, «Գտնված Երազս» քնած ժամանակ տեսած երազ չի: 30 ու ավելի տարիներ շարունակ, իմ մտքն ու երազանքս է «Գտնված Երազս»: 13 տարեկանում սրտիս մեջ բույն դրած սիրածս աղջիկն է, որ հենց սկզբից սերս մերժեց, իմ վարքի պատճառուվ, չար վարքիս պատճառով, ինչը իմ դառն ու դաժան մանկությանս հետևանքն էր…





... Հազար հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն…
Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել

Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր

Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում

Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն
Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում
/«Օրեր», Արթուր Մեսչյան/




Ես շատ դաժան մանկություն եմ ունեցել: Մայրս ինձանից ընդհամենը 16 տարով է մեծ: 9 տարեկանում մայր էր կորցրել, 15-ում` անգրագետ պապս առաջին իսկ ուզողի հետ ամուսնացրել էր, որ դրանով գոնե իր խեղճ, 7 հոգով ապրող ընտանիքում` մեկ բաժին հացի խնդիր պակասեցրած լիներ: 30 տարեկան էլ չկար, երբ ամուսալուծվեց:
Հենց այդ օրից էլ մորս տանջանքները կրկնապատկվեցին: Հայրս գրեթե ամեն օր հարբած էր լինում կամ էլ ամիսներով ռուսաստաններում: Աղմուկ-աղաղակը, ծեծն ու ջարդը, գոռում-գոչյունն ու էս տեսակ բաները մեր տան մեջ սովորական էին դարձել. Բայց միայն այսքանը չէր
Սեփական տան էինք ապրում: Մի կողմում ավագ, մյուս կողմում` միջնեկ հորեղբայրներիս տներն էին: Փոքր հորեղբայրս հոգեկան հիվանդ երկու երեխա ուներ: Նրանք ընդհանրապես չէին խոսում ու չէին լսում: Անում էին այն, ինչ էդ պահին իրենց բնազդն էր երևի հուշում: Կարող էին ամեն վայրկյան մեր տան մեջ հայտնվել, տունը տակն ու վրա անել, պահարանը շուռ տալ ու ամեն ինչ կոտրել: Կամ` ուղղակի մտնել տուն, տան մեջ պպզել ու կեղտոտել: Մեր տան դռան վրա չծակծկված տեղ չէր մնացել. ինչ ձևով էլ կողպեինք, հոգեկան հիվանդի գերբնական ուժով տալիս կոտրում էինՄինչև հիմա մարմնիս վրա զգում եմ այն ցավերը, երբ հորեղբորս հիվանդ աղջիկը կողքովս անցնելիս էնպես էր բռունցքով խփում գլխիս, որ գլուխս ցնցվում էր, ոտքերս` ծալվում: Կամ էլ` երբ ջղայնացած-կատաղած պահին անսպասելի կողքներս էր հայտնվում, մազերիցս ամուր բռնում ու մինչև փողոց հետը քաշ տալիս. բռով մազերս գլխիցս պոկվում` ձեռքում էին մնում: Մայրս ոչինչ անել չէր կարող. անօգնական էր ու ձայնազուրկ: Որ խոսեր՝ ծեծ կուտեր: Դաժան ծեծ, որից հետո օրերով ու շաբաթներով անկողին կընկներ: Երևի անճարությունից էր հայրս խմիչքին տրվել: Նա ծեծել-ջարդելուց, հերսը մորիցս հանելուց բացի ուրիշ ոչինչ չեր կարողանում անել, ինքն էլ ձայնազուրկ էր ավագ եղբայրների առաջ: Մայրս էլ իր հերթին` անճարությունից հերսը իմ ու փոքր եղբորս գլխին էր թափում: Ծեծում էր: Չնայած սրտով սիրում էր, բայց դաժան էր ծեծում, ահավոր դաժան: Ցավից փախնում էի, ցավից տուն մտնել չէի կարողանում, չէի ուզում. Գիշերները հարևանների նկուղներում, կամ էլ փողոցի մի մութ անկյունում կուչ էի գալիս ու տուն չէի գնում, մինչև չհամոզվեի, որ հայրս քնել է, մորս հերսն էլ` թողել:
Ընդունակ երեխա էի, բայց դպրոցում չկարողացա ընդունակությունս ցույց տալ: Չէի էլ կարող: Գիշերները նկուղներում, փողոցում կամ շների վախից ծառերի վրա ննջող 10-11 տարեկան երեխան ո՞նց կարող էր հաջորդ օրը նորմալ վիճակում դպրոց գնալ: Գիշերվա քունս չառած` ո՞նց կարող էի ինձ տիրապետել ու դասերի ժամին աչքերս չփակել: Իսկ ուսուցիչներս այդ ամենը տեսնում էին, բայց չէին ցանկանում զբաղվել մեզանով: Չէին ցանկանում, որովհետեւ պատճառը գիտեին, որովհետեւ հորեղբորս գիժ երեխեքի մայրը մեր դպրոցի հարգված ուսուցիչներից մեկն էր: Հենց իմ դասղեկն էր: Ես ո՞նց կարող էի դասի ժամանակ պատառոտված գրքերս հանել ու դասընկերներիս ծիծաղի առարկան դառնալ: Կամ` ո՞նց կարող էր փոքր երեխայի մեջ գրքի հանդեպ սեր առաջանալ, երբ նկարազարդ գրքերի նկարները հորեղբորս աղջիկը պատռում-տանում էր: Ստիպված էի դասերից փախչում, որ վրաս չծիծաղեն: Հետո էլ հենց այդ փախչելուս համար էի ծեծվում, հալածվում:
Դաժան մանկություն էր: Ահավոր, այնքան ահավոր դաժան, որ գիշեր ու ցերեկ ինձ փողոցն էր ձգում: Փողոցում ինձ չէին հալածում: Փողոցներում ես մենակ էի, ինքս ինձ հետՈւ մի օր պետք է չէ՞, հայտնվեի ինձ նման փողոցում հայտնվածների շրջապատում: Դպրոցական տարիքի իմ լուսանկարներում գոնե մեկը չեք գտնի, որտեղ աչքերիս մեջ ուրախության թեկուզ մի նշույլ լիներ: Բայց այս ամենի հետ ես մեծանում էի: Նոր տարիք մտնում
  

lundi 14 février 2011

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ

Իմ մոտ դեռ 52 րոպե կա, փետրվարի 14-ը ավարտվելուն... 
Մեր Աննա Իսրայելյանը,Ֆեյսբուքում այսօր առաջարկեց խոսենք այն մասին, թե ոնց ենք պատրաստվում նշելու այս շատ գեղեցիկ օրը` Սիրահարների տոնը: 




Ցանկացա պատասխանեմ, բայց մտափոխվեցի, որոշեցի ժամանակից առաջ չնկնել: Նախ` օրը անցկացնեմ, հետո նոր այդ մասին կգամ կպատմեմ:

«Աչք ու ականջով» գրիչ ունեմ, դա վերցրի, գնացի աշխատանքի: Երեկոյան ժամը 7 -ին գործս ավարտեցի: (Այսքանը` առօրեաիցս է) դուրս եկա քաղաք: Ու ոչ թե ամեն օրվա պես` տուն, այլ գնացի կոնկրետ մի-քանի վայր...
Հիմա այդ տեղերից, էս օրվա առիթով, բոլոր սիրահարներին, լուսանկարների տեսքով նվերներ եմ բերել.


Այս երկու նվերս, Փարիզի «Bibliothèque Georges Pompidou», ուսումնական-ինֆորմատիկ կենտրոնի հարակից հրապարակում գտա:


Այստեղ, Bibliothèque Georges Pompidou կենտրոնին հարակից հրապարակում, գրաթե ամեն օր, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Անհատ կատարողներ, հիմնականում երգիծական ժանրի: Կամ` «Հրաշագործներ», ասել է թե` հնարամիտներ, արագաշառժեր... մի խոսքով` ֆոկուզնիկ.





Հետո նստեցի մետրո ու տեղափոխվեցի «Place de l'Alma» հրապարակ
Լուսանկարիս որակը ... դե հեռախոսով եմ նկարել, հազիվ էլի. Հետո, կարևորը խորհուրդն է չէ՞...


... Փարիզը Սիրո մայրաքաղաք է ընկալվում: Իսկ  «Էֆելը», Փարիզն է խորհրդանշում:

Լուսանկարում` ՍԵՐ և ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ


Եվս մի խորհրդանիշ: Այստեղ է Լեդի Դիի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փաքցված:

Ի դեպ, այս հրապար է հասնում ու ավարտվում Փարիզում, մեր սիրելի Երևանի անվան այգին:


- - - - - - - - - - - - - - - - -



Սա էլ` «թաքնված տեսախցիկս` անորակ որակը: (Հազիվ էլի, չէ՞) ... Երևի այս գեղեցիկ օրվան համապատասխանող, կամ ավելի ճիշտ կլինի ասեմ` ամենահամապատասխանող խանութներից մեկը մտնելիս video նկարելու հրաման տվեցի:




 
   

... Ուրիշ էլ ինչ առաջինը, եթե ոչ` Մոնրոի նկարը, նկարները...
 վիդյո եմ նկարել, հետո մեջից ֆոտո կադրեր ընտրել:






Մի-քանի հատ էլ վիդյո ունեմ,                                      
                            բայց հիմա չկարողացա դնեմ:

   ---------------------
Սիրահարների տոնը նշել, առան ծաղիկների, չի ստացվի... Ծաղիկներ չէի գտնում:
Չէ, ծաղիկներ շատ կա, ամեն քայլափոխին ծաղկի խանութ կա, բայց ես խանութի ծաղիկը չէի ուղում: 

Ցանկանում էի մի այգուց գտնեմ: Մի բացատում գտնեի: Գտնեի, նկարեի ու նվեր բերեի ... 

Շուտ է դեռ, ես նկատել եմ, որ Փարիզը ծաղկազարդողները, մարտ-ապրիլ ամսին, ծաղիկները շիթիլ դնում:

 
 Սոխուկները նոր են տնկում: 


Բայց, չէ, ինչ լավ է, վերջապես գտա :) :) :)



 








               ... Մութ է արդեն:
 -------------------