vendredi 27 mai 2011
dimanche 17 avril 2011
ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶՍ

Սիրելի բարեկամ, «Գտնված Երազս» քնած ժամանակ տեսած երազ չի: 30 ու ավելի տարիներ շարունակ, իմ մտքն ու երազանքս է «Գտնված Երազս»: 13 տարեկանում սրտիս մեջ բույն դրած սիրածս աղջիկն է, որ հենց սկզբից սերս մերժեց, իմ վարքի պատճառուվ, չար վարքիս պատճառով, ինչը իմ դառն ու դաժան մանկությանս հետևանքն էր…
... Հազար հազար դեմքերի մեջ տեսնում եմ քո աչքերը ես միայն…
Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել
Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում
Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն
Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում…
Ինչու է բեմը լուսավոր, իսկ դահլիճի շարքերը աննշմար
Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովհետև խենթի նման իրականում եմ միշտ սիրել
Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է սեր
Նա է, որ չի ներում կեղծիք, չի ենթարկվում ժամանակին,
Եվ շուրթերի վրա դողում աղոթքի պես աստվածային
Լույսն է սիրո քեզ ուղեկցում ամեն վայրկյան ռազմի դաշտում,
Սերն է, որ մեզ գուցե փրկի, կամ էլ կորցնի անապատում
Սերն է միակ տերն ու արքան, մնացածը ունայնություն
Նա է իմաստը այս կյանքի, որ մեկ անգամ է շնորհվում…
/«Օրեր», Արթուր Մեսչյան/

Ես շատ դաժան մանկություն եմ ունեցել: Մայրս ինձանից ընդհամենը 16 տարով է մեծ: 9 տարեկանում մայր էր կորցրել, 15-ում` անգրագետ պապս առաջին իսկ ուզողի հետ ամուսնացրել էր, որ դրանով գոնե իր խեղճ, 7 հոգով ապրող ընտանիքում` մեկ բաժին հացի խնդիր պակասեցրած լիներ: 30 տարեկան էլ չկար, երբ ամուսալուծվեց:
Հենց այդ օրից էլ մորս տանջանքները կրկնապատկվեցին: Հայրս գրեթե ամեն օր հարբած էր լինում կամ էլ ամիսներով ռուսաստաններում: Աղմուկ-աղաղակը, ծեծն ու ջարդը, գոռում-գոչյունն ու էս տեսակ բաները մեր տան մեջ սովորական էին դարձել. Բայց միայն այսքանը չէր…
Սեփական տան էինք ապրում: Մի կողմում ավագ, մյուս կողմում` միջնեկ հորեղբայրներիս տներն էին: Փոքր հորեղբայրս հոգեկան հիվանդ երկու երեխա ուներ: Նրանք ընդհանրապես չէին խոսում ու չէին լսում: Անում էին այն, ինչ էդ պահին իրենց բնազդն էր երևի հուշում: Կարող էին ամեն վայրկյան մեր տան մեջ հայտնվել, տունը տակն ու վրա անել, պահարանը շուռ տալ ու ամեն ինչ կոտրել: Կամ` ուղղակի մտնել տուն, տան մեջ պպզել ու կեղտոտել: Մեր տան դռան վրա չծակծկված տեղ չէր մնացել. ինչ ձևով էլ կողպեինք, հոգեկան հիվանդի գերբնական ուժով տալիս կոտրում էին… Մինչև հիմա մարմնիս վրա զգում եմ այն ցավերը, երբ հորեղբորս հիվանդ աղջիկը կողքովս անցնելիս էնպես էր բռունցքով խփում գլխիս, որ գլուխս ցնցվում էր, ոտքերս` ծալվում: Կամ էլ` երբ ջղայնացած-կատաղած պահին անսպասելի կողքներս էր հայտնվում, մազերիցս ամուր բռնում ու մինչև փողոց հետը քաշ տալիս. բռով մազերս գլխիցս պոկվում` ձեռքում էին մնում: Մայրս ոչինչ անել չէր կարող. անօգնական էր ու ձայնազուրկ: Որ խոսեր՝ ծեծ կուտեր: Դաժան ծեծ, որից հետո օրերով ու շաբաթներով անկողին կընկներ: Երևի անճարությունից էր հայրս խմիչքին տրվել: Նա ծեծել-ջարդելուց, հերսը մորիցս հանելուց բացի ուրիշ ոչինչ չեր կարողանում անել, ինքն էլ ձայնազուրկ էր ավագ եղբայրների առաջ: Մայրս էլ իր հերթին` անճարությունից հերսը իմ ու փոքր եղբորս գլխին էր թափում: Ծեծում էր: Չնայած սրտով սիրում էր, բայց դաժան էր ծեծում, ահավոր դաժան: Ցավից փախնում էի, ցավից տուն մտնել չէի կարողանում, չէի ուզում. Գիշերները հարևանների նկուղներում, կամ էլ փողոցի մի մութ անկյունում կուչ էի գալիս ու տուն չէի գնում, մինչև չհամոզվեի, որ հայրս քնել է, մորս հերսն էլ` թողել:
Ընդունակ երեխա էի, բայց դպրոցում չկարողացա ընդունակությունս ցույց տալ: Չէի էլ կարող: Գիշերները նկուղներում, փողոցում կամ շների վախից ծառերի վրա ննջող 10-11 տարեկան երեխան ո՞նց կարող էր հաջորդ օրը նորմալ վիճակում դպրոց գնալ: Գիշերվա քունս չառած` ո՞նց կարող էի ինձ տիրապետել ու դասերի ժամին աչքերս չփակել: Իսկ ուսուցիչներս այդ ամենը տեսնում էին, բայց չէին ցանկանում զբաղվել մեզանով: Չէին ցանկանում, որովհետեւ պատճառը գիտեին, որովհետեւ հորեղբորս գիժ երեխեքի մայրը մեր դպրոցի հարգված ուսուցիչներից մեկն էր: Հենց իմ դասղեկն էր: Ես ո՞նց կարող էի դասի ժամանակ պատառոտված գրքերս հանել ու դասընկերներիս ծիծաղի առարկան դառնալ: Կամ` ո՞նց կարող էր փոքր երեխայի մեջ գրքի հանդեպ սեր առաջանալ, երբ նկարազարդ գրքերի նկարները հորեղբորս աղջիկը պատռում-տանում էր: Ստիպված էի դասերից փախչում, որ վրաս չծիծաղեն: Հետո էլ հենց այդ փախչելուս համար էի ծեծվում, հալածվում:
Դաժան մանկություն էր: Ահավոր, այնքան ահավոր դաժան, որ գիշեր ու ցերեկ ինձ փողոցն էր ձգում: Փողոցում ինձ չէին հալածում: Փողոցներում ես մենակ էի, ինքս ինձ հետ… Ու մի օր պետք է չէ՞, հայտնվեի ինձ նման փողոցում հայտնվածների շրջապատում: Դպրոցական տարիքի իմ լուսանկարներում գոնե մեկը չեք գտնի, որտեղ աչքերիս մեջ ուրախության թեկուզ մի նշույլ լիներ: Բայց այս ամենի հետ ես մեծանում էի: Նոր տարիք մտնում…dimanche 13 mars 2011
lundi 14 février 2011
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ՎԱԼԵՆՏԻՆ
Իմ մոտ դեռ 52 րոպե կա, փետրվարի 14-ը ավարտվելուն...
Մեր Աննա Իսրայելյանը,Ֆեյսբուքում այսօր առաջարկեց խոսենք այն մասին, թե ոնց ենք պատրաստվում նշելու այս շատ գեղեցիկ օրը` Սիրահարների տոնը:
«Աչք ու ականջով» գրիչ ունեմ, դա վերցրի, գնացի աշխատանքի: Երեկոյան ժամը 7 -ին գործս ավարտեցի: (Այսքանը` առօրեաիցս է) դուրս եկա քաղաք: Ու ոչ թե ամեն օրվա պես` տուն, այլ գնացի կոնկրետ մի-քանի վայր...
Այս երկու նվերս, Փարիզի «Bibliothèque Georges Pompidou», ուսումնական-ինֆորմատիկ կենտրոնի հարակից հրապարակում գտա:
Այստեղ, Bibliothèque Georges Pompidou կենտրոնին հարակից հրապարակում, գրաթե ամեն օր, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Անհատ կատարողներ, հիմնականում երգիծական ժանրի: Կամ` «Հրաշագործներ», ասել է թե` հնարամիտներ, արագաշառժեր... մի խոսքով` ֆոկուզնիկ.
Հետո նստեցի մետրո ու տեղափոխվեցի «Place de l'Alma» հրապարակ
Լուսանկարիս որակը ... դե հեռախոսով եմ նկարել, հազիվ էլի. Հետո, կարևորը խորհուրդն է չէ՞...
... Փարիզը Սիրո մայրաքաղաք է ընկալվում: Իսկ «Էֆելը», Փարիզն է խորհրդանշում:
Լուսանկարում` ՍԵՐ և ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
Եվս մի խորհրդանիշ: Այստեղ է Լեդի Դիի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փաքցված:
Ի դեպ, այս հրապար է հասնում ու ավարտվում Փարիզում, մեր սիրելի Երևանի անվան այգին:
Սա էլ` «թաքնված տեսախցիկս` անորակ որակը: (Հազիվ էլի, չէ՞) ... Երևի այս գեղեցիկ օրվան համապատասխանող, կամ ավելի ճիշտ կլինի ասեմ` ամենահամապատասխանող խանութներից մեկը մտնելիս video նկարելու հրաման տվեցի:
Չէ, ծաղիկներ շատ կա, ամեն քայլափոխին ծաղկի խանութ կա, բայց ես խանութի ծաղիկը չէի ուղում:
Ցանկանում էի մի այգուց գտնեմ: Մի բացատում գտնեի: Գտնեի, նկարեի ու նվեր բերեի ...
Շուտ է դեռ, ես նկատել եմ, որ Փարիզը ծաղկազարդողները, մարտ-ապրիլ ամսին, ծաղիկները շիթիլ դնում:
Սոխուկները նոր են տնկում:
Բայց, չէ, ինչ լավ է, վերջապես գտա :) :) :)
... Մութ է արդեն:
Մեր Աննա Իսրայելյանը,Ֆեյսբուքում այսօր առաջարկեց խոսենք այն մասին, թե ոնց ենք պատրաստվում նշելու այս շատ գեղեցիկ օրը` Սիրահարների տոնը:
Ցանկացա պատասխանեմ, բայց մտափոխվեցի, որոշեցի ժամանակից առաջ չնկնել: Նախ` օրը անցկացնեմ, հետո նոր այդ մասին կգամ կպատմեմ:
«Աչք ու ականջով» գրիչ ունեմ, դա վերցրի, գնացի աշխատանքի: Երեկոյան ժամը 7 -ին գործս ավարտեցի: (Այսքանը` առօրեաիցս է) դուրս եկա քաղաք: Ու ոչ թե ամեն օրվա պես` տուն, այլ գնացի կոնկրետ մի-քանի վայր...
Հիմա այդ տեղերից, էս օրվա առիթով, բոլոր սիրահարներին, լուսանկարների տեսքով նվերներ եմ բերել.
Այս երկու նվերս, Փարիզի «Bibliothèque Georges Pompidou», ուսումնական-ինֆորմատիկ կենտրոնի հարակից հրապարակում գտա:
Այստեղ, Bibliothèque Georges Pompidou կենտրոնին հարակից հրապարակում, գրաթե ամեն օր, բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Անհատ կատարողներ, հիմնականում երգիծական ժանրի: Կամ` «Հրաշագործներ», ասել է թե` հնարամիտներ, արագաշառժեր... մի խոսքով` ֆոկուզնիկ.
Հետո նստեցի մետրո ու տեղափոխվեցի «Place de l'Alma» հրապարակ
Լուսանկարիս որակը ... դե հեռախոսով եմ նկարել, հազիվ էլի. Հետո, կարևորը խորհուրդն է չէ՞...
... Փարիզը Սիրո մայրաքաղաք է ընկալվում: Իսկ «Էֆելը», Փարիզն է խորհրդանշում:
Լուսանկարում` ՍԵՐ և ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ
Եվս մի խորհրդանիշ: Այստեղ է Լեդի Դիի հիշատակը հավերժացնող հուշատախտակը փաքցված:
Ի դեպ, այս հրապար է հասնում ու ավարտվում Փարիզում, մեր սիրելի Երևանի անվան այգին:
- - - - - - - - - - - - - - - - -
Սա էլ` «թաքնված տեսախցիկս` անորակ որակը: (Հազիվ էլի, չէ՞) ... Երևի այս գեղեցիկ օրվան համապատասխանող, կամ ավելի ճիշտ կլինի ասեմ` ամենահամապատասխանող խանութներից մեկը մտնելիս video նկարելու հրաման տվեցի:
... Ուրիշ էլ ինչ առաջինը, եթե ոչ` Մոնրոի նկարը, նկարները...
վիդյո եմ նկարել, հետո մեջից ֆոտո կադրեր ընտրել: Մի-քանի հատ էլ վիդյո ունեմ,
բայց հիմա չկարողացա դնեմ:
---------------------
Սիրահարների տոնը նշել, առան ծաղիկների, չի ստացվի... Ծաղիկներ չէի գտնում:Չէ, ծաղիկներ շատ կա, ամեն քայլափոխին ծաղկի խանութ կա, բայց ես խանութի ծաղիկը չէի ուղում:
Ցանկանում էի մի այգուց գտնեմ: Մի բացատում գտնեի: Գտնեի, նկարեի ու նվեր բերեի ... Շուտ է դեռ, ես նկատել եմ, որ Փարիզը ծաղկազարդողները, մարտ-ապրիլ ամսին, ծաղիկները շիթիլ դնում:
Սոխուկները նոր են տնկում:
Բայց, չէ, ինչ լավ է, վերջապես գտա :) :) :)
... Մութ է արդեն:
-------------------
dimanche 13 février 2011
samedi 5 février 2011
mardi 4 janvier 2011
ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶՍ (էջ 2)
13 տարեկանում սիրահարվեցի: Սիրահարվեցի դասընկերուհուս : Անունը Մարիամ էր: Ինքս էլ չգիտեմ, թե այդ տարիքում ի՞նչ տեսա ու ի՞նչ զգացի իր մեջ, որ սիրահարվեցի: Սիրահարվեցի անմոռաց սիրով…
Սերս հենց սկզբից անպատասխան մնաց: Չեմ մեղադրում: Մեղավորը ես էի: Կամ, ավելի ճիշտ, անմեղ - մեղավոր էի: Անմեղ էի, որ փողոցային էի դարձել ո´չ իմ կամքով, բայց որ փողոցային էի դարձել՝ արդեն մեղավոր էի: Դասերից փախչում էի, դաս չէի սովորում, գիրք կարդալն ինձանից շատ էր հեռացել: Հեռուստացույցն ինչ է, հեռուստացույց էլ չունեինք, որ գոնե այնտեղից ինչ-որ բան սովորեի, որ գոնե ինքնադաստիարակվեի: Անդաստիարակ մեծացա ու, բնական է, չէի էլ կարող սրտիս մեջ բույն դրածը սիրածս աղջկան բացատրել… Բնական էր, որ պետք է մերժվեի: Ինքը մեղավոր չէր, մեղավորը ես էի, անմեղ - մեղավոր էի…
Ամեն անգամ իր մերժումը սրտիս ցավ էր տալիս: Ջղայնանալով` ավելի վատ ու ահավոր բաներ էի անում, մեկի հետ իր խոսելը տեսնելիս կռիվ, ծեծ ու ջարդ էի սարքում: Բայց իրենից քաշվում էի, իր առջեւ խեղճանում էի: Խնդրում էի, որ ինձանից պահանջեր դառնալ այնպիսին, ինչպիսին ինքը կուզեր: Շատ անգամ էլ վատ բաներ դիտավորյալ էի անում, ուզում էի այդ կերպ ցուց տալ, որ հանուն իրեն ամեն ինչ կանեմ, կարող եմ լինել լավն ու սիրելի, միայն թե ինքը ինձանից պահանջեր վատ բաներ չանել…
Այն տարիներին չեմ հասկացել, բայց հետագայում շատ եմ մտածել. «Ես դաստիարակող չեմ ունեցել: Ծնողներս էլ չեն ունեցել, որ մեզ փոխանցեին, բա դպրո՞ցը, բա ուսուցիչնե՞րս»: Ատում եմ իրենց: Ատում եմ, որովհետև իրենք ցածրաձայն, ու նաև` բարձրաձայն, մտածում էին. «Եթե բոլորը լավ սովորեն ու դիրեկտոր դառնան, բա ո՞վ պետք է բանվոր լինի»: Սովետական դպրոցի սիստեմն էր այդպիսին, սովետական բարքերն էին այդպիսին: Հենց դպրոցից էին մեզ մաղով անցկացնում ու որոշում թե մեզանից ում պետք է դիրեկտոր մեծացնեն, և ում` բանվոր, ում` բժիշկ կամ ուսուցիչ, ում` չգիտեմ ինչ, ոստիկան կամ հանցագործ (հանցագործներն էլ` որ հետո բանտերում ձրի աշխատող ուժ դառնային)…
Ինձ դպրոցում, չնայած վատ գնահատականներիս ու բազմաթիվ բացականերիս, ոչ մի տարի նույն դասարանում չմնացրին: Ես գիտեմ ինչի: Էն ժամանակ էլ գիտեի ինչի, իրենք էլ չէին թաքցնում: Որ մնացնեին, մեկ տարի ավելի դպրոցում կլինեի:
Երբ 8-րդ դասարանն ավարտեցինք, ինձ ոչ մեկը չհարցրեց` ուզո՞ւմ եմ շարունակել 9-ը, 10-ը, թե՞ ոչ… Չհարցրեցին, որովհետեւ գիտեին, որ ուզում եմ: Բայց գիտեին նաև, որ սովորելու համար չէի ուզում, այլ` որ ամեն օր իմ սիրած էակի՝ Մարիամի կողքին լինեի: Գործերս տվեցին ձեռքս, ասացին՝ հաջողություն:
Մեր դասարանցիները 9-րդում նստեցին: Հենց առաջին օրը գնացի դպրոց ու իմ դասարանցիների հետ, իմ տեղում նստեցի: Ուսուցիչս պահանջում էր, որ դուրս գայի դասարանից, իսկ ես դուրս չէի գալիս: Անգրագետ ձեռագրովս դիմում գրեցի, որ շրջանային խորհրդի կրթության բաժին տանեմ: Բայց նրանք ինձանից ազատվելու ձեւը գտան: Ուսուցիչս կանչեց ու ասաց. «Մարիամն ասում է, որ եթե Վահագնը շարունակի դպրոց գալ, ինքն է դուս գալու»: Դա իմ սրտով չէր, ինչի՞ս էր պետք դպրոցն առանց Մարիամի: Դուրս եկա, որ ինքը շարունակեր. այդպես իրեն ավելի շատ կկարողանայի տեսնել:
Երկու տարի անցավ: Այդ երկու տարվա մեջ շատ շատ բան կատարվեց: Գործի բերումով` մորս կողքին մի մարդ հայտնվեց: 20 տարի բանտերում նստած, իսկական հանցագործ: Նրանից բոլորը վախենում էին: Հիշում եմ` մի օր ատրճանակը հանել ու մեկի ետեւից կրակելով մի քանի փողոց էր անցել: Նրա մականունը «գիժ» էր: Միլիցիան էլ հետը գլուխ չէր դնում: Մայրս շատ հետո խոստովանեց, որ այդ մարդու ներկայությանը ինքը չէր հակառակվել, քանոի որ նրանից բոլորը վախենում էին, ու այդպիսով մենք պաշպանված էինք: Նաև խոստովանեց, որ սկզբում շանտաժի է ենթարկվել. եթե մերժեր, նա մեզ էր վնաս տալու: Փոքր եղբորս դուր չէր գալիս այդ մարդը, ինձ էլ դուր չէր գալիս: Բայց մի օր ինձ խոստացավ, որ Մարիամին հենց դպրոցն ավարտելու «Վերջին զանգի» օրը կփախցնենք: Ես հավատում էի: Ես համոզված էի, որ ոչ մեկը չէր փորձի իր դեմը կանգնել: Համոզված էի, հավատում էի, ու մեր տան մեջ նրա ներկայությունն ինձ չէր անհանգստացնում: Ողջ մանկությունս ու պատանեկությունս իմ տանից խռոված էի մեծացել. ինձ այդ ժամանակ չէր կարող Մարիամիս ՏԵՐԸ լինելուց բացի ուրիշ բան հետաքրքրել:
83 թվականին իմ դասընկերները 10-րդ դասարանում էին: Այդ ժամանակ ես ու եղբայրս, ով ինձանից 2 տարով էր փոքր, մեր տան մի անկյունում կոշիկներ կարելու արհեստանոց էինք սարքել ու աշխատում էինք: Դպրոցի ավարտական «Վերջին զանգին» հաշված օրեր էին մնացել. սրտատրոփ սպասում էի: Մի օր «Գիժը» հարբած մեր տուն մտավ: Եղբայրս տանն էր, դազգահի մոտ նստած գործ էր անում: «Գժի» հայհոյանքներից ջղայնացած` եղբայրս տեղից բան ասեց, իսկ նա հարձակվեց եղբորս վրա: Բռնել էր եղբորս, ուզում էր խեղդել: Չկարողացանք բաժանել իրարից: Հետո նա ընկավ ինձ վրա, իսկ եղբորս ձեռքին կոշկակարի դանակ կար… արյունոտ: «Գիժը» մահացավ: Իսկ եղբորս` 14 տարեկան եղբորս, 3 տարվա ազատազրկման դատապարտեցին:
Այդ ժամանակ ես կատարվածն ամբողջովին չէի գիտակցում, բայց հետագայում ու մինչև հիմա եղբորս առջև ինձ մեղավոր եմ զգում: Ես փողոցային ընկերներ ունեի, 2 տարով էլ եղբորիցս մեծ էի, ինձ համար ավելի հեշտ կլիներ բանտ նստելը, քան 14 տարեկան անմեղ երեխային, ում փողոցը ընդհանրապես չէր ձգել…
«Գիժը» մեռավ, ու Մարիամի հետ կապված իմ հույսն էլ կորավ: Եղբայրս գաղութում հայտնվեց, իսկ ես ու մայրս խայտառակ վիճակում: Նրա կենդանության օրոք, ոչ ոք չէր համարձակվում մեր ետևից խոսել, բամբասել, իսկ նրանից հետո բոլորն էին խոսում: Դա եղավ պատճառը, որ մենք` մայրս ու ես, այդ նույն ամսին ուրիշ թաղամասում նոր տուն տեղափոխվեցինք:
Իմ դասարանցիները դպրոցն ավարտեցին: Հասակակից տղերքը պատրաստվեցին բանակ գնալու: Իսկ ես չէի ուզում բանակ գնալ: Վախենում էի, որ մինչև 2 տարի բանակում ծառայեմ, այդ ընթացքում Մարիամը կամուսնանա, ու իմ հույսը ընդմիշտ կկորչի: Ամեն ինչ արեցի, այն տեսակ բաներ, որ 17 տարեկանի համար անհնարին կթվային: Բանակի համար իմ առողջականը ստուգող հանձնաժողովի անդամների մոտ կարողացա հոգեպես խանգարվածի տպավորություն թողնել: Մեկ-երկու շաբաթ էլ հոգեբուժարանում անցկացրեցի, վերջը բանակից ազատվեցի:
Այդ ընթացքում Մարիամը ուսումը շարունակեց տեխնիկումում: Եվ հենց այդ ժամանակ էլ նրա կյանքում մի տղա հայտնվեց: Նրանք մեկ մեկու, և սիրահարվեցին: Սրտիս ցավից ոռնում էի, բայց ոչինչ անել չէի կարող: Լավ մարդ էր այդ տղան, անունը Արտաշես էր: Մի քանի անգամ գաղտագողի հետապնդել եմ: Մոտեցել, հետը խոսել, կռվել եմ: Եղել են դեպքեր, երբ դանակը գրպանս դրած, հետս էլ իմ նման մի քանիսին եմ վերցրել, որ գնանք Արտաշեսին ծեծենք, խփենք, նույնիսկ սպանեմ, որ սիրածս աղջկան ընդմիշտ չկորցնեմ: Հենց այդպիսի մի օր, ամբողջովին չարացած, Մարիամենց տան մոտերքում դարան մտա: Արտաշեսը եկավ, ելա դեմը, սկսեցինք խոսել: Մեկ խոսքով էինք վիճվում, մեկ` միմյանց քաշքշում: Ուզում էի այնպես անել, որ մարդաշատ այդ փողոցից անցնեինք կողքի բակ, որտեղ մարդ չէր լինում: Արտաշեսն ինձ ասում էր. «Գիտեմ, որ սիրում ես Մարիամին, բայց ինչո՞ւ չես ուզում հասկանալ, որ ձեր միջեւ փոխադարձ ոչինչ չկա, իսկ մեր միջեւ ամեն ինչ փոխադարձ է»: Նա ճիշտ էր ասում, ես դա գիտակցում էի, հասկանում, բայց սիրտս չէր կարողանում համակերպվել, չէի ուզում լսել ու փորձում էի համոզել, որ անցնենք բակի կողմն ու այնտեղ շարունակենք: Գնալով` սկսում էի ինքս ինձ չտիրապետել: Մեկ հանգիստ էի խոսում, մեկ` վիճում բարձրաձայն, քաշքշում:
Հենց այդ քաշքշոցների պահին, իրենց տան կողմից Մարիամը վազելով ու շատ անհանգստացած եկավ ու թիկունքը Արտաշեսի կողմն արած մեր միջև կանգնեց: Նա երկու ձեռքով բռնել էր իմ օձիքից ու դողդողացող ձեռքերով թափ էր տալիս ինձ: Աղերսող ձայնով խնդրում ու պահանջում էր. «Ինչո՞ւ ինչ հանգիստ չես թողնում, մեր մեջ ոչ մի բան չկա: Խնդրում եմ, աղաչում եմ` ինձ մի խանգարիր, ինձ մի հետապնդիր, հանգիստ թող ինձ, խնդրում եմ…»: Ես ոչինչ չէի պատասխանում: Մարիամի ներկայությունը ինձ քարացրել էր, բերանս ջուր առած, սառած ու խեղճացած աչքերով իրեն էի նայում:
Սիրտս ցավում էր, ուզում էի ճչալ, գոռալ, բարձր ձայնով լացել: Հասկանում էի, որ իրենց հարաբերությունները լուրջ են, ու հենց դրանով էլ կորչում էր այն միակ հույսս, որ մի օր Մարիամը կհավատար, որ ես իրեն իրոք սիրում եմ: Ես իրեն խոստացա, որ էլ չեմ խանգարի: Խոստացա այդ պահին, որ ինքը չանհանգստանա, որ իրեն չցավացնեմ: Իմ ուշքն ու միտքն այդ պահին միայն մի բան էր, որ Մարիամը չնեղվի, չանհանգստանա, ու որքան էլ դժվար էր ինձ համար, իրեն ասացի. «Էլ չեմ անհանգստացնի, քեզ բարի բախտ ու երջանկություն եմ ցանկանում»: Իսկ Արտաշեսի առջեւ պայման դրեցի, սպառնացի նրան, որ եթե հանկարծ ինքը Մարիամին խաբի, դրա համար ինքը շատ կզղջա, անձամբ ինձ պատասխան կտա: Ասացի ու, ցավը սրտիս մեջ, հեռացա գնացի…
Inscription à :
Articles (Atom)








