samedi 1 janvier 2011

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

 
Իմ Սիրելի, ինձ հարազատ ու բարեկամ դարձած իմ ընկերներ: Իմ վիրտուալ, ծանոթ ու «անծանոթ» բարեկամներ, ահա 2010 թվականն էլ արդեն ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ դարձավ:
1010թ.-ն էլ, Ինչպես` անցյալ դարձած մյուս բոլոր տարիներն են, իրենց հետ մեզ համար լավ ու ուրախ անակնկալներ անում, նվերներ, բերում, ուղարկում... Ուրախ նվերներ, ուրախ ու ցանկալի: Կամ տխուր, դառը, անդուր, անցանկալի կորուստներ...



2010-ը իմ ուրախության տարին էր, Մեծ ուրախության: Այն իմ Կայանքում Հաջողության տարի դարձավ, Աննախադեպ հաջողության: 2010-ը իմ կյանքում, իմ տասնյակ տարիների երազանքիս իրականացման տարին դարձավ: 2010 իմ համար ՀՐԱՇՔԻ տարի էր…

... Իբրև երազ, իբրև կարոտ, իբրև հրաշք, կապույտ երկինք.
Դու մարդկային ոգու տաղանդ, դու չես ժպտում ամեն մեկին.
Հազար երգերի մեջ տանջված, գրքերի մեջ ճզմված թիթեռ.
Երեք տառից է բաղկացած հրաշքը, որ կոչվում է ՍԵՐ… 
/Ա. Մեշչյան/

2010-ը իմ համար ՀՐԱՇՔԻ տարի էր, Ես գտա իմ ՍԵՐՍ. Ես իմ ԱՌԱՋԻՆ, իմ ՄԻԱԿ, իմ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐՆ եմ գտել : Իմ մեջ ապրող, 32 տարի Սրտիս հետ բաբախող ՍԵՐՍ եմ գտել:
2010-ը ՀՐԱՇՔԻ տարի էր. Մարիամս ինձ ՍԻՐԵՑ` Իրական Հեքիաթ…

2010 ԹՎԱԿԱՆ, քեզանից ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ

Aucun commentaire:

Enregistrer un commentaire