mardi 4 janvier 2011

ԳՏՆՎԱԾ ԵՐԱԶՍ (էջ 5)

99 թվականից հետո, մինչեւ Ֆրանսիա գալս, հասարակության աչքի առաջ եմ եղել, սա հայտնի է: Միայն հայտնի չէ, որ այդ նույն ընթացքում սիրտս Մարիամիս էր կանչում: Դա իմ անձնական գաղտնիքն էր: Ամեն տեսակ վտանգների մեջ քիթս խոթեցի, ամեն տեսակ վտանգավոր խաղերի մեջ փորձեցի մտնել: Շատ ժամանակ իմ շուրջը տեղի ունեցող իրադարձություններին ինքս դիտավորյալ եմ ուղղություն տվել: Մի կողմից` կամեցել եմ, որ անունս ավելի հայտնի լինի, բայց մյուս կողմից էլ, թեկուզ եւ իմ սարքած խաղերի մեջ, բայց արդար եմ եղել, որպեսզի երբ մահս գա, անունս գետնով չտա, որ պանծացվի ու գնա Մարիամիս ականջին հասնի, թե ես լավ մարդ էի:
Հենց էդպես էլ իմ կամ ուրիշների վտանգավոր խաղերի մեջ իմ կամքով էի մտնում: Ու ամեն անգամ մտքումս Աստված եմ կանչել. «Մարիամիս գոնե մի անգամ էլ տեսնեմ, հետո թող մեռնեմ», բայց
Երեւի Բարձրյալի կամոք, էդպես էլ մահս չտեսա: Անցնում էին տարիները, ու վտանգավոր խաղերի մեջ ես ավելի ու ավելի էի խորանում: Այնքան առաջ տարա, մինչեւ եկավ այն պահը, երբ զգացի, որ ես իմ քայլերով հարազատներիս էլ եմ վտանգի տակ դրել: Սկսեցի հասկանալ, որ երեխաներս անտեր են մնալու, որ իմ պատճառով զրկվում են ամեն ինչից: Հենց նրանց ապագայի հարցն էլ ինձ ստիպեց գաղութի փոխարեն դրսում հայտնվել: Նրանց համար մի լավ բան անեմ, նոր դրանից հետո
Եկա այստեղ, դժվարին վիճակ էր, բայց դիմացա, կարողացա հասնել նրան, որ երեխեքս գան, ապահով լինեն: Բայց Մարիամիս մոռանալ չկարողացա: Այստեղից էլ սկսեցի զանգել, հազար ծանոթի հարցուփորձ անել, որ Մարիամից գոնե մի լուր առնեմՇատ վաղուց Եվրոպայում հաստատված դասընկերներիցս մեկին 2 տարի առաջ ինտերնետում գտա: Կապվեց, զրուցեցինք: Ասաց, որ Մարիամից ոչ մի լուր չունի: Բայց վերջը ձեւը գտանք: Մի քանի օր հետո SMS ուղարկեց: Աչքերիս չէի հավատում` Մարիամիս հեռախոսի համարն էր:
Նույն վայրկյանին էլ զանգեցի: Միայն մի բան էի մտածում, որ տանը լիներ ու ինքը հեռախոսը վերցներ: Ոնց որ նախկինում, էդ ժամանակ էլ զանգելու էի ու չէի խոսելու: Միայն ձայնը լսեի, միայն լսեիԶանգեցի, երիտասարդ աղջիկ վերցրեց, ձայնը իմ մեջ մնացած Մարիամիս ձայնն էր: Մտածեցի` իր աղջիկն է, հոր անունը տվեցի, հարցրի տանն է: Մտածում էի` մինչեւ կփոխանցի, կանջատեմ: Բայցպարզվեց աղջիկը չէր: Մարիամս էր` 20 տարի առաջվա իր նույն ձայնով: Չդիմացա, հազիվ արցունքներս խեղդելով «Մարիամ ջան, ո՞նց ես»,- շշնջացի: Հարցրեց` ո՞վ է, բայց ձայնը անհանգիստ հնչեց, ասացի. «Մի՛ անհանգստացիր, մենք երեկվա երեխաները չենք, ուղղակի համարդ իմացա, ցանկություն եղավ մի անգամ զանգել»: «Էլ չզանգես»,- ասաց ու դրեց։ Միայն հասցրի ասել, որ աղջիկ ունեմ, իր անուն եմ դրել. ու խոստացա, որ էլ չեմ զանգի
Չգիտեմ էլ, իմ ասածը այդ պահին ինչ տպավորություն թողեց, կամ հետագայում քանի անգամ է նա իմ էդ խոսքերը հիշել: Բայց էդ պահից ես սկսեցի նորից մենակություն փնտրել, արտասվել ու արտասվել, Աստված կանչել, որ իրականություն լինի առասպելը, ու ես Մարիամիս գոնե այն աշխարհում գտնեմ: Օր օրի սկսեցի ավելի ինքնամեկուսանալ
Երկու տարի պահեցի խոստումս: 2 տարի հազար անգամ ուզել եմ զանգել, բայց
Մի 15-20  օր առաջ Եվրոպայում բնակվող դասընկերուհիս գրեց: Զանգեցի, զրուցեցինք: Մեկ էլ ասաց, թե Մարիամի հետ է հեռախոսով խոսել, թե Մարիամը Երեւան էր գնացել: Ու ասաց, որ Արտաշն է մահացել: Չհասկացա` ում մասին է խոսքը. ինձ թվաց մեր դասընկերոջ մասին է ասում, բայց երբ ճշտեց, որ խոսքը Մարիամի ամուսնու մասին է, քարացա:
Հաջորդ վայրկյանին աչքերիս առաջ տեսա Մարիամիս տանջված ու մոլորված դեմքը, սարսռացի: Դասընկերուհուս ասացի, որ հետո կխոսենք: Փորձեցի պատկերացնել, թե Մարիամս օտարության մեջ, երբ կողքին ոչ մի հարազատ, բարեկամ չկա, ինչ վիճակում կլինի: Իհարկե` սթրեսի մեջ: «Ես խոսք եմ տվել, որ չեմ զանգելու, բայց իրեն օգնող է պետք, սթրեսից հանող է պետք: Ո՞ւմ կարող եմ այդ ամենապատասխանատու արարքն ապսպրել, ո՞ւմ կարող եմ էդ վիճակում գտնվող Մարիամիս վստահել: Ո՛չ մեկին»:
Որոշեցի զանգել, բայց էն կարծիքին էի, որ դարձյալ չի խոսի: Համ էլ` ինքս էլ կդժվարանայի էդ պահին զրուցել… SMS գրեցի: Պատասխան ստացա: Ու այդպես ես 10-20 հատ իրար հետեւից, ինքը մեկ-մեկ պատասխանելով` սկսեցինք զրուցել
30 տարի սիրում եմ, 30 տարի սիրտս իրենն է, 30 տարի սիրո մասին մի երգ լսեմ, մի ֆիլմ նայեմ՝ Մարիամս է աչքիս առաջ: «Առաջին սեր», «Նվիրական սեր», «Անարատ սեր», «Անմոռաց սեր» ու էս տեսակ ցանկացած բառակապակցությունից 30 տարի սիրտս տեղում ցնցվում է, մարմինս` դողում, աչքերս` լցվում: 30 տարի կյանքիցս ավելի շատ իրեն եմ սիրել: Ես չէի կարող այնքան զուսպ լինել, մեջս պահել ու գրածս նամակներում էդ 30 տարի մեջս կուտակվածի մասին չխոստովանել
Իմ ամեն տողի մեջ զգացվում էր, որ արցունքն աչքերիցս թափելով եմ գրում: Ես էլ իր տողերի մեջ էի նույն բանը նկատում: Միայնակ վիճակ:  20 ու ավելի տարի Մարիամս հայ տղամարդու երազած ընտանիքի հալալ կին է եղել: Սիրով ու երջանիկ է ապրել, թիկունքում իրեն սիրող ամուսին է ունեցել: Ինքը ինքնուրույն ապրելուն սովոր մարդ չէ, չի էլ եղել: Հիմա հայտնվել է անօգնական վիճակում, հիմա թիկունքին ուժեղ տղամարդու կարիք է զգում
30 տարի սիրել եմ, պաշտել ու տենչացել եմ: 30 տարի մտքումս երազել եմ, որ իր թիկունքի ուժեղ տղամարդը ես լինեմ: 30 տարի ընտանեկան երջանկություն ասածը սրտովս չեմ զգացել, միայն մտքերիս մեջ եմ երեւակայել ու միշտ էլ իրեն տեսել:
30 տարի առաջ Մարիամս չէր հավատում, որ իրեն սիրում եմ իմ կյանքից շատ, որ կյանքս կտամ իր համար: Հիմա հավատում է: Հիմա իմ Մարիամը, իմ մանկության տարիների թագուհին ու ամբողջ գիտակից կյանքում երազածս կինը, ինձ գրել է. «Havatum em, shat em havatum, hamozvats em»…
Հոկտեմբեր, 2010թ.

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Հիմա ես երջանիկ եմ: Հիմա ես ոչ միայն սիրում, այլ նաև` ՍԻՐՎՈՒՄ ԵՄ

19 commentaires:

  1. Վահագն ջան, կարդում եմ ու հեկեկում, ինչպես դու ես ասւմ՝ լալիս եմ ու լալիս: Միայն մի բան կասեմ՝ երնեկ քեզ: Եթե նույնիսկ 1 օր պիտի ապրես նրա հետ ու երջանիկ լինես, այդ մեկ օրվա համար արժեր 30-40-70 տարի էլ, թեկուզ անհույս, բայց սպասել: Դու շատ դժվար կյանք ես ունեցել, ու հիմա աստված քո նկատմամբ բարեհաճ է գտնվել: Ապրիր քո սերը, Վահագ ջան, դու հրաշալի մարդ ես: Նարինե, Լոռի

    RépondreSupprimer
  2. Շնորհակալ եմ Նարինե ջան,
    Դու էլ շատ լավ մարդ ես` լավ ու ազնիվ ընկեր: Ամենայն բարիք քեզ :))

    RépondreSupprimer
  3. Հարգելի Վահագն,պատահական այցելեցի այս բլոգ ու մեկ շնչով թերթեցի <>-իդ էջերը,որոնցում ապրեցի թե' տխրությունդ,թե' տարիներ անց գտած Երջանկությունդ......ուրախ եմ ուշացած սպասումներիդ լուսավորման համար:Երջանկություն եմ ցանկանում երկուսիդ:Շնորհակալություն այս էջերի համար... Ռումելյան Նելլի,Էջմիածին

    RépondreSupprimer
  4. Ես էլ Ձեզանից եմ շնորհակալ, հարգելի Նելլի, պատահական այցելության ու մեզ ցանկացած բարեմաղթանքների համար:
    Ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում:

    RépondreSupprimer
  5. Կեցցես Վահագն ջան, մի պահ քարացա, ուզում էի արտահայտվել, բայց չեի կարողոնում, ես էլ, կարծես տեղապոխվեցիի տիրամոր անվամբ այդ, հիրավի, երջանիկ կնոջ մոտ. Դու քո այս գորցով ապացուցեցիր, որ սեր, իսկական սեր` հարատև է և վարակիչ, և որ դուք գտաք մեկմեկու ի շնորհիվ այդ սիրո և ինչպես Աշխեն տատս էր ասում «Աստծո օրհնանքը միշտ ձեր գլխից անպակաս լին»
    -Անահիտ Իսպիրյան-

    RépondreSupprimer
  6. Վահագ ջան կարդացի ու աչքերիցս արտասուքները թափվում էին ,ինչ դու պատմում էիր կարծես ֆիլմի նման իմ աչքերի դիմացով անցավ ,ես հպարտ եմ վոր քո նման եղբայր ունեմ:

    RépondreSupprimer
  7. Кнерек, вор грум ем русерен тареров, айерен стехнашар чунем!
    Чгитем, те инчпес @нка Дзер блог@, байц карцум ем, вор да енц айнпес чехав.
    Мец узумунк ев цав патчарец Дзер патмутюнн индз! артасвум ем ев грум... Нман патмутян медж ес ем айтнвел, айтнвел ем Мариами дерум, тарберутямб, вор ес айд анцац 30 тарва @нтацкум нуйниск чем каскацел нра сиро масин, чи амардзаквел хостованви. Ес эл ем вах асакум амуснацел, 17 тареканум. 30 тари ан@ндмедж индз э воронел, миайн ерку тари арадж э гтел. Асем, вор еркусс эл азат ченк, на кин уни, ес амусин, байц искзбане еркусс эл ченк унецел ерджанкутюн. Има намакагрвум енк, еркус у кес тари э. Мер миджев джерм, гехецик ев веh згацмунк э араджацел, байц ев миажаманак ка ларвацутюн (им кохмиц), ворн эл ир ертин кич бардутюннери арджев чи кангнецнум мез. И деп асем, вор на эл э Франсиаюм апрум, иск ес Украинаюм. Менк дер ченк андипел, шпвум енк намакнеров, ерахосов, скайпов, авелиин ес чем амардзаквум, огепес танджвум ем шат, ес индз анндат мехавор ем згум им чгорцац мехки амар! Чем амардзаквум лиаржек апрел, сирел, теев арден чем эл паткерацнум им кянкн аранц ирен, ес ербек нман згацмункнер чем апрал, айсписи хор ев анасели гехецик згацмункнер!
    Айнпес вор Вааг джан,лав асканалов Дзез ес аменайн барин ем цанканум, ехек ерджаник, гоне има! Шноракалутюн Дзез дзер патмутян амар! Арганкнеров Карине!

    RépondreSupprimer
  8. Հարգելի Կարինե, նախ շնորհակալ եմ անկեղծության համար։ Երևի ավելորդ էլ է ասել, որ ձեզ շաաաատ լավ եմ հասկանում։ Մեր միջև հիմա տարբերությունը երևի նա է, որ ես ու Մարիամս հիմա ազատ ենք, իսկ դուք ոչ։ Չնայած մենք էլ առայժմ ֆիզիկապես միասին չենք, բայց մեր դեպքում խնդիրը տեխնիկական է, և հույս ունենք շուտով կլուծվի։ Իմ համար դժվար է հիմա Ձեզ խորհուրդ տալ։ Մարիամն էլ սկզբում դեմ եղավ որ ես ամուսնալուծվեմ, բայց ժամանակի ընդացքում զգաց, հասկացավ, համոզվեց որ սիրում եմ իրեն, որ ի սկզբանե սիրտս իրենն է, ու ոչ մի դեպքում դուրս չի գա նրանից։ Զգաց, հասկացավ, համոզվեց ու սիրեց... Սիրող սրտին չես թելադրի, Հիշեք` Սերն Աստվածային պարքև է, հիշեք ու առաջնորդվեք ձեր սրտի թելադրանքով...
    Աստվաձ ձեր հետ, ամենայն բարիք ու երջանկություն եմ ես ձեզ ցանկանում.

    Ջերմ`
    Վահագն

    RépondreSupprimer
  9. Шноракалутюн Дзез бари махтанкнери амар! Кадж гитакцум ем, вор мер депкум ерджаник линелн эл ереви те hнаравор члини, байц ев айнпес сртис хоркум пайпайум ем верджин hаватн у hуйс@. Дзер патмутюнн индз ми покр каджалерец! Мек ангам евс шноракалутюн Дзез. Срти тртиров кспасем Дзер патмутян нор эджин!

    RépondreSupprimer
  10. Hargeli Vahagn, inqs anverapahoren voxchunum em '' MEC SER'' hrashq@ ev mets jatagovn em nra, ev tuyl tur vorosh banerum chhamadzaynel qez het. Ay orinak Duq, asum eq,vor 30 tari sirel eq mimiayn Mariamin, aprel eq mimiayn nra masin erazelov, artasvelov, nuynisk mtacel ek verj tal dzer kyanqin, ayskan@ haskatsa, sakayn inchpes karox eik, aydqan inqnamorats sirelov (inchpes Duq ek nerkayacnum) amusnanal , ayn el 2 angam? Knerek, inchpes e da linum? Arajini depqum tane kin er petq, erkrordi depqum mi axjik erexa vori anune uzum eik Mariam dnel....isk vortex er dzer xixje ays depqum? Te ''Mariamic heto tekuz jrhexex''?Kam, inchpes karox eik sirel aynpisi mekin, vore dzez erbek chi @ndunel, miayn nra hamar, vor hajoxvats kyanq chek unecel, isk hima , erb arden duk apahovvats ek, aprum ek FRANSIAYUM, unek qich te shat dirk ev anum, uremn ays depqum dzes kareli e sirel?, isk inchu erb duk djvar kyanqi mej eik, @ndhanrapes dzer dzaynn u nerkayutyune thaj er iren? Hima Duq eq apahovvats, inqe voch. Mtacelu texiq e talis exbayr....Inchevice, erjankutyun dzez,ev bolor nranc ovqer SIRUM EN NUYNISK TAPALVAC MARDUN! Maxtum em dzez kayun @ntaniq ev ansahman SER !!!
    Harganqnerov Lili G.

    RépondreSupprimer
  11. Վահագն ջան կարդացի ու էնքան ազդված եմ, որ երկար ժամանակ չէի կարողանում գրել : Երբեք չէի պատկերացնի, որ էդքան ռոմանտիկ էս ու փխրուն սրտի տեր:Ախր ես լավ եմ հիշում էն տարիները, քո հացադուլի օրերը,քո մի տեսակ վայրի հայացքը:Հավատս չի գալիս,որ էս բոլորը քեզ հետ է կատարվել, կարծես ֆիլմ նայած լինեմ ու շատ հուսով եմ, որ ֆիլմը լավ վերջաբան կունենա:Շատ եմ ուզում, որ շուտ միանաս քո սիրած էակին:
    Կարինե

    RépondreSupprimer
  12. Կարինե ջան, ապրես …
    Հա, իհարկե շարունակություն ունենալու է : Փարք Տիրոջը, Աստված մեծ է, ես էլ եմ հույսով, ու նաև` հավատում եմ, որ «ֆիլմի»-ի շարունակությունը, Մարիամիս ներկայությամ-ընկերակցությամբ եմ գրելու :)

    Սերը գաղտնիքս էր, որովհետև կորցրածս էր, ամոթս էր … ոչ միայն` դու, ոչ միայն ԱԻՄ-ի բոլոր` ընկերներս (բացի փոքր Վահիկից (ինքն էլ 96-97թթ.-ին, երբ միասին աշխատեցինք), նոր թաղում` էլ բանգլադեշում, որտեղ 83թ-ից ապրել եմ, բացի մի հարևանից, ուրիշ ոչ ոք իմացել... ես ինքս էի թաքցնում, ստիպված էի թաքցնում, ամոթի զգացողությամբ էի թաքցնում ... Սիրեցի, յարիս տարան … Դարդըս լացեք, սարի սըմբուլ, Ալվան – ալվան ծաղիկներ. Դարդըս լացեք, բաղի բլբուլ, Ամպշող երկնուց զով – հովեր… Երկինք – գետինք գլխուս մթնան, Անտուն – անտեր կուլամ ես. Յարիս տարա~ն – ջանիս տարա~ն, Հոնգուր – հոնգուր կուլամ ես… /ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ/» ...

    Վայրի հայացքս, լավ էլ հիշում ես :) մինչև հիմա տունս քանդող, էդ վայրի հայասքս: Սաղ, ամեն ինչի մեղավորը, հենց էդ վայրի հայացքս ա եղել ... Մարիամիս հետ երբ որ արդեն սկսեցինք sms-ներով խոսել, նկարներիցս երկու հատ ուղարկեցի, մեկը` էն թվերից, երկրորդն էլ հիմիկվա: Մեկել, մի 10 րոպե հետո գրեց. « մի հատ առաջի նկարից նորից ուղարկի»: Ասեց որ սխալմամբ ջնջել էր, բայց հետո, երբ արդեն մերվեց ու ճանաչեց ինձ, մի օր ասեց, որ առաջին-ռեֆլեքսային ռակցիայով ջնջել էր:
    Լավ է, հիմա էս մասին էլ չի խոսում, բայց առաջ շուտ-շուտ անհանստանում էր, ասում. «մենակ թե առաջին հայացքիդ մեջ էլի վախ չզգամ»... ինքը հայացքից վախենում, քարանում, տենց շրդունքներ կծկում կանգնում էր, իսկ ես վերագրում էի «չեմ խոսում ու վերջ!» կապրիզությանը :

    … վայրի հայացքս, վայրի պատանեկությունս... չար ու վայրի բաներ էլ էի շատ անում` թաղի ամենա ահ ու սարսափ գամփռներին գնում կապերից արձակում դպրոց էի մցնում, գնում բաղերից, դպրոցի ետևի քարքարոտ տարածքից` կես մետրանոց, մի մետրանոց օձերը բռնում, բերում սաղ թաղին, կամ դասարան ու դպրոցին վախացնում-դիվադար էի անում... Տատս, ինքն է անունս Վահագն դրել, ասում էր. «ես էս ինչ ... կերա սրա անունը Վահագն դրեցի » .

    RépondreSupprimer
  13. Ուրախ եմ քեզ համար Վահագն ջան.....Ես հավատում եմ,որ կա մեծ,շատ մեծ սեր ու դու այն երջանիկներից ես,որ կարողացել ես զգալ ու ապրել....ու դեռ լինելու եք երջանիկ......

    RépondreSupprimer
  14. Կարդացի,տեսա հոգիդ ու ճանաչեցի քեզ՝ ՄԱՐԴ...
    Քույրական և գաղափարական ընկերոջ ողջույններով՝ Սվետլանա Մարգարյան

    RépondreSupprimer
  15. Շնորհակալ ու զգացված եմ հարգելի Սվետլանա

    RépondreSupprimer
  16. Վահագ ջան, ուղղակի ցնցված եմ...բառեր չկան ասելու, միշտ հավատ, որ սիրված ես...բրավո քեզ

    RépondreSupprimer
  17. Bari yereko Vahagn, aysorva mer handipumis u zruitsis heto kardasinq qo patmutiune yev hamozvesinq vor du ankersoren sirel es, sirum es u ksires Mariamin. Menq parzapes hamozvas chenq vor nuin ankersutiamb u aznvutiamb na qez kpatasxani. Sankanum enm vor yerbeq chiastapves. Lav mnas. Albert yev Gayané.

    RépondreSupprimer
  18. Սիրելի Ալբերդ և Գայանե, շնորհակալ եմ ձեր կարծիքը անկեղծորեն արտահայտվելու համար:
    ինչպես նկատել եք, «Գտնված երազս» ես գրել եմ 2010թ-ի հոկտեմբերին, այսինքն այն ժամանակ, երբ Մարիամս դեռ սուգի մեջ էր, իսկ մեր զրույցներն էլ, երևի ընդամենը մի քանի օր էր, այն էլ միայն sms-ներով: Ասեմ նաև, որ պատմության վերջում, առանձին` կարմիր գույնով գրածս. «Հիմա ես երջանիկ եմ: Հիմա ես ոչ միայն սիրում, այլ նաև` ՍԻՐՎՈՒՄ ԵՄ», այն գրել եմ մոտավորապես 1 տարի հետո: Կարծում եմ կհամաձայնվեք իմ հետ, որ դրանից ավելի վաղ, սիրո մասին խոստովանություն, մարիամը չեր կարող անել: Ահա անցել է գրեթե 3 տարի, ու մենք ամեն օր զրուցում ենք, ու ամեն օրն էլ, ես մի միայն անկեղծ ու նվիրված սեր եմ նկատում, նույնքան ուժեղ, անկեղծ ու սրանց սեր, որքան որ տասնյակ տարիներ պահպանել եմ իմ սրտում.
    ... իսկ այն տարիների ստացածս մերժման համար, ինչպես որ պատմությանս մեջ եմ նշում, ես Մարիամիս չեմ մեղադրում, այո, մեղավոր ես էի, քանզի չար, ահավոր չար երեխա էի: Չէր կարող դպրոցով լավ սովորող, պահպանողական ընտանիքում մեծացող, ընդամենը 13 տարեկան աղջնակի մեջ սեր ծնվել, ու ոչ էլ համակրել կարող էր մի համադասարանցու, ով ոչ միայն չեր սովորում, ոչ միայն օրերով ու շաբաթներով դասերին չեր հաճախում, այլ դպրոց գնալիս էլ, մշտապես խռիվների մեջ էր հայտնվում: Ես իրոք ահավոր չար երեխա եմ եղել, այնքան չար, որ 13 տարեկան հասակում միլիցիաի անչափահասների բաժնում հաշվառման էին վերցրել: Ոնց կարող էր ինձ սիրել, կամ համակրել 13-14 տարեկան խելոք աղջիկը, 1 մետրի չափ երկարություն ունեցող օձը, ձորից բռնում բերում էի դպրոց, լեղապատառ էին լինում ոչ միայն իրեն ու համադասարանցիներս, այլ ողջ դպրոցը: կամ 14-15 տարեկան հասակում, կոշկակարի մեծ դանակը ձեռքս էի առնում, տուն գնալու ճամբին դուրս գալի Մարիամի դիմաց ու վախեցնում, սպառնում. «ինձ չսիրես, քեզ էլ կսպանեմ, ինձ էլ քո հետ... Մարիամս իրոք մեղ չունի, մեղավորը ես էի, ես էլ ինպես պատմությանս մեջ եմ նշում` անմեղ մեղավոր էի, բայց մեղավոր էի...

    RépondreSupprimer